ՆԱՏՕ-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ 2025 թվականի դեկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան կայցելի Հայաստան։ Նա հանդիպումներ կունենա ՀՀ իշխանությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների դեսպանների հետ։               
 

Փաստորեն, ճիշտ է, որ եթե տաս, նաև կստանաս

Փաստորեն, ճիշտ է, որ եթե տաս, նաև կստանաս
11.01.2013 | 12:34

Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջիկա առաջնությանը խոշոր հաշվով բան չի մնացել՝ մեկուկես տարի: Հետևաբար, ով լուծելիք խնդիր ունի, պիտի փորձի եղած սուղ ժամկետը հնարավորինս նպաստավոր օգտագործել: Սույնի վառ գիտակցմամբ առաջնության նախապատրաստական գործընթացների մեջ մնացածի հետ գործի են անցել և տեղի մարմնավաճառները, որոնց համար իշխանությունները անգլերենի ուսուցման արագացված հատուկ կուրսեր են կազմակերպել՝ ինչ է թե զբոսաշրջիկների հետ շփումներում վերջիններս հաղորդակցական բնույթի նախնական նեղություն չքաշեն: ՈՒսուցման մեջ ընդգրկված է չորս հազարից ավելի հնագույն մասնագիտության քրմուհի: Պետական այսօրինակ հոգածությունը մեզ համար, ինչ խոսք, անսովոր է, ու փառք Աստծո, որ անսովոր է (ստվերայինը հաշվի մեջ չէ), բայց եկեք չմոռանանք՝ Բրազիլիայում մարմնավաճառությունն օրինականացված է: Ընդ որում, տեղեկացվածները հայտնում են, որ այստեղ ՀԴՄ ասվածը չի գործում: Համենայն դեպս՝ մարմնավաճառների պարագայում:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4194

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ